17:50  ,  17 ապրիլի, 2014

Վլադիմիր Նիկիտենկո. Գոհ եմ Մարկոս Պիզելիից

Ղազախական ֆուտբոլն իր յուրահատկությունն ունի՝ խաղադաշտերը, մակարդակը։ Այստեղ մեծ է մրցակցությունը հիմնական կազմում հայտնվելու համար։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ակտոբեի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Նիկիտենկոն՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին։

«Մարկոսը երբեմն հիմնական կազմում է, երբեմն դուրս է գալիս փոխարինման։ Մի քանի օր առաջ դարձավ հաղթական գոլի հեղինակ։ Այժմ նա հարմարվում է նոր առաջնությանը։ Աստիճանաբար բարելավում է իր որակները։

Մարկոսը երկար ժամանակ չէր խաղում եւ վերականգնվում է։ Ինչ վերաբերում է, թե արդյոք Պիզելին կկարողանա ցույց տալ այն մակարդակը, ինչ երկու տարի առաջ Հայաստանի հավաքականում, ամեն ինչ կախված է միայն իրենից։ Կախված կլինի, թե ինչպես նա կաշխատի։ Հիմնականում, գոհ եմ Մարկոսից»,- ասել է Նիկիտենկոն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ապրիլի 9-ին «Ժետիսուի» դեմ խաղում դուրս էր եկել փոխարինման եւ խփել «Ակտոբեի» հաղթական գոլը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս