16:33  ,  17 ապրիլի, 2014

Մոնտե Կարլո. Նադալը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 2 սեթում հաղթեց իտալացի Անդերաս Սեպիին եւ դուրս եկավ Մոնտե Կարլոյում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Երրորդ շրջանի արգելքն իսպանացին հաղթահարեց 1 ժամ 12 րոպեում՝ 6:1, 6:3: Սա Նադալի 300-րդ հաղթանակն էր գրունտի վրա:

Ռաֆայել Նադալի հաջորդ մրցակիցը Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա, 12) – Դավիդ Ֆերեր (Իսպանիա, 6) զույգի հաղթողն է:

Մոնտե Կարլո, երրորդ շրջան

Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա, 9) – Ֆաբիո Ֆոնինի (Իտալիա, 10) - 5:7, 6:3, 6:0 

Միլոշ Ռաոնիչ (Կանադա, 8) – Թոմի Ռոբրեդո (Իսպանիա, 11) - 6:4, 6:3 

Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) – Նիկոլաս Ալմագրո (Իտալիա) – Ալմագրոն հրաժարվել է

Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 1) – Անդրեաս Սեպի (Իտալիա) - 6:1, 6:3 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում