16:25  ,  17 ապրիլի, 2014

Սերգեյ Ռեբրովը գլխավորեց Կիեւի «Դինամոն»

Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Ռեբրովը նշանակվել է Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար: Նման որոշում է կայացրել «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը, ով ապրիլի 16-ին պաշտոնանկ էր արել թիմը գլխավորող Օլեգ Բլոխինին, փոխանցում է ակումբի կայքը:

39-ամյա Ռեբրովը «Դինամոն» կգլխավորի մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ուկրաինայի առաջնությունում դինամոյականները 23 խաղերից հետո երրորդ տեղում են եւ 7-ական միավոր զիջում է առաջատարներ Դոնեցկի «Շախտյորին» ու «Դնեպրին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում