16:03  ,  17 ապրիլի, 2014

«Սպարտակի» ֆուտբոլիստները՝ «Օտկրիտիե Արենայում» (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներն ապրիլի 17-ին եղել են «Օտկրիտիե Արենա» ստադիոնում, որի շինարարական աշխատանքները դեռ շարունակվուն են, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Նրանց թվում են եղել նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ Օտկրիտիե Արենա» ստադիոնի բացման օրը՝ 2014-ի հուլիսի 24-ին, Ռուսաստանի 9-ակի չեմպիոնն ընկերական խաղ է անցկացնելու սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում