15:52  ,  17 ապրիլի, 2014

«Բարսելոնայի» ֆանատները ամոթանքով են դիմավորել թիմին

Կատալոնական «Բարսելոնայի» ֆանատները շատ դժգոհ են սիրելի թիմի մրցելույթներից:

Marca-ի համաձայն՝ Իսպանիայի Գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո կատալոնացիների շատ ֆանատներ թիմին դիմավորել են Բարսելոնայում: Երկրպագուները եկել են ոչ թե թիմին ոգեւորելու համար, այլ կշտամբելու: Կատալոնացի ֆուտբոլիստների հասցեին հնչել են «այծեր» եւ «ծախված խաղացողներ» վանկարկումները: Բացի այդ, ֆանատները պահանջել են «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի հրաժարականը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Չեմպիոնների լիգայից դուրս մնացած «Բարսելոնան» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում