15:29  ,  17 ապրիլի, 2014

Օզիլը պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը լիովին ապաքինվել է վնասվածքից: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն մարզվում է «Արսենալի» ընդհանուր խմբում եւ կկարողանա մասնակցել «Հալ Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 35-րդ տուրի խաղին, գրում է Daily Mail-ը:

Օզիլը սրունքաթաթային հոդի վնասվածք էր ստացել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում:

Հիշեցնենք, որ «Արսենալն» ու «Հալ Սիթին» մայիսի 17-ին հանդիպելու են նաեւ Անգլիայի Գավաթի եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում