15:14  ,  17 ապրիլի, 2014

35-ամյա Կլոզեն եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Լացիոյում»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն Հռոմի «Լացիոյի» հետ պայմանավորվել է գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում: Այդ մասին հայտարարել է իտալական ակումբի մարզական տնօրեն Իգլի Տարեն:

«Լացիոն» ու Կլոզեն պայմանավորվել են: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարով: Դա լավ տեղեկություն է»,- Իգլի Տարեի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Իտալիայի ընթացիկ առաջնության 22 խաղերում 35-ամյա Կլոզեն խփել է 7 գոլ՝ կատարելով 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում