14:53  ,  17 ապրիլի, 2014

Խերարդո Մարտինոն կարող է գլխավորել Վենեսուելայի հավաքականը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է գլխավորել ֆուտբոլի Վենեսուելայի հավաքականը:

Marca-ի փոխանցմամբ՝ 2014-ի ամռանն արգենտինացի մարսնագետը հեռանալու է «Բարսելոնայից», որն ապրիլի 16-ին Իսպանիայի Գավաթի եզրափակիչում պարտվեց Մադրիդի «Ռեալին»: Մարտինոն համապատասխանում է Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր պահանջներին:

Խերարդո Մարտինոն հավաքականի հետ աշխատելու փորձ ունի: Նախկինում նա գլխավորել է Պարագվայի ազգային թիմը, որը հասել էր ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում