14:36  ,  17 ապրիլի, 2014

Ալեքսանդր Գրիգորյան. Բոժովիչը վաղուց է երազում Ռուսաստանի գավաթի մասին

Վլադիվոստոկի «Լուչ Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն անդրադարձել է «Ռոստովի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղին:

«Թիմերը տարբեր իրավիճակում են: Մենք տանը պարտվել ենք «Արսենալին», իսկ «Ռոստովը» կորուստներով անհաջող հանդես եկավ Գրոզնիում: Ակնհայտ է, որ նրանք մտածում էին գավաթային խաղի մասին: Ես նույնպես չէի կարող հույսեր կապել մի շարք առաջատար ֆուտբոլիստների հետ, բայց միայն վնասվածքների պատճառով:

Ինչ վերաբերում է թիմերի մոտիվացիային, ապա որքանով ինձ է հայտնի, Միոդրագ Բոժովիչը վաղուց է երազում Ռուսաստանի գավաթի մասին»,- Գրիգորյանի խոսքը փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:

«Ռոստով» - «Լուչ Էներգիա» խաղը կկայանա ապրիլի 17-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:30-ին: Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է «Կրասնոդարը», որը կիսաեզրափակիչում հաղթել է ԲԿՄԱ-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում