14:10  ,  17 ապրիլի, 2014

Forbes. Սերգեյ Գալիցկին շրջանցեց Ռոման Աբրամովիչին

Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների թարմացված ցուցակը:

Ռուսական «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին բարձրացել է 13-րդ տեղ՝ շրջանցելով Լոնդոնի «Չելսիի» ղեկավար Ռոման Աբրամովիչին, ով 14-րդն է: Հայկական արմատներ ունեցող 46-ամյա Գալիցկու կարողությունը գնահատվում է 10.3 միլիարդ դոլար, իսկ 47-ամյա Աբրամովիչինը՝ 9.1 միլիարդ:

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի կարողությունը 6.5 միլիարդ դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում