13:57  ,  17 ապրիլի, 2014

Գարեթ Բեյլ. Երազանքներս իրականանում են

Երբեք չեմ մոռանա այս օրը, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ մեկնաբանելով կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակը:

«Կարելի է ասել, որ սա այն պահն է, երբ երազանքն իրականություն է դառնում: Երբեք չեմ մոռանա այս օրը: Տեղափոխվել եմ «Ռեալ» պայքարելու եւ տիտղոսներ նվաճելու համար: Դրանցից մեկն արդեն մերն է, այժմ պետք է պայքարենք մյուսների համար»,- Բեյլի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Վալենսիայում ապրիլի 16-ին կայացած «Էլ Կլասիոկոյի» հաղթական գոլը Բեյլը խփեց 85-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում