13:30  ,  17 ապրիլի, 2014

Պինտոն չի համապատասխանում «Բարսելոնայի» մակարդակին

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է հրաժեշտ տալ իսպանացի դարպասապահ Խոսե Պինտոյին, ում գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Sport.es-ի համաձայն՝ եթե կատալոնացիներին հաջողվի չեղյալ հայտարարել ՖԻՖԱ-ի կողմից սահմանված մեկամյա տրանսֆերային արգելքը, ապա 38-ամյա Պինտոն ամռանը կհեռանա թիմից: «Բարսելոնայի» ղեկավարությունն այդ քայլը բացատրում է նրանով, որ Պինտոն չի համապատասխանում կատալոնացիների մակարդակին:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում դարպասապահը մասնակցել է 8 խաղի՝ բաց թողնելով 6 գոլ եւ 3 անգամ անառիկ պահելով դարպասը: Վերջին շրջանում նա փոխարինում է ծնկի լուրջ վնասվածք ստացած Վիկտոր Վալդեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում