13:10  ,  17 ապրիլի, 2014

Չավի. Պետք չէ ամբողջ մեղքը գցել Մեսիի վրա

Պարտության համար մեղավոր ենք բոլորս, ասել է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը, ով մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը:

«Պետք չէ ամբողջ մեղքը գցել Մեսիի վրա: Մեղավոր է մեզանից յուրաքանչյուրը՝ ֆուտբոլիստները, մարզիչը: Պետք է շատ ուշադրություն չդարձնենք պարտության պատճառները գտնելու համար: Պետք է բարձր գլխով շարժվել առաջ:

Իհարկե, ցանկանում էինք ուրախացնել մեր երկրպագուներին, սակայն ամեն ինչ որոշեցին փոքր սխալները: «Ռեալն» օգտվեց մեր բացթողումներից՝ տանելով հաղթանակ: Բացի այդ, մադրիդցիները հիանալի էին գործում պաշտպանությունում՝ գրեթե տարածություններ չտալով մեզ»,- Չավիի խոսքը մեջբերում է sport.es-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում