12:33  ,  17 ապրիլի, 2014

«Նապոլին» կվաճառի Համշիկին

Իտալական «Նապոլին» կփորձի վաճառել Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Մարեկ Համշիկին, հայտնում է Corriere Dello Sport-ը։

26-ամյա ֆուտբոլիստը կվաճառվի այն ակումբին, որը նրա համար կառաջարկի ավելի շատ գումար: Համշիկի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Լոնդոնի «Չելսին»։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը 24 խաղում դարձել 6 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում