12:48  ,  17 ապրիլի, 2014

Գվարդիոլան սուպերեզրափակիչ է ակնկալում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Կայզերսլաուտերնի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ եզրափակիչի սպասելիքներից:

«Բորուսիայի» դեմ նախորդ խաղում հանդես չեկանք ինչպես հարկն է՝ չներդնելով բոլոր ուժերը: Այդ օրը չկարողացանք ցուցադրել թիմային ֆուտբոլ: Եզրափակիչում կլինի սուպերֆուտբոլ, իսկ մեր մրցակիցը կլինի սուպերթիմ «Բորուսիան»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ Գերմանիայի Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին: Օրեր առաջ «Բավարիան» գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում 0:3 հաշվով պարտվել էր Դորտմունդի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում