11:50  ,  17 ապրիլի, 2014

Ռոնալդու. Այս տիտղոսը նվաճելը կրկնակի հաճելի էր

Իսպանիայի Գավաթի եզրափակիչի ճանապարհը շատ բարդ էր, այդ պատճառով այս տիտղոսը նվաճելը կրկնակի հաճելի էր, ասել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը մեկնաբանել է ֆուտբոլի Իսպանիայի թագավորական գավաթի եզրափակիչում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը, որին նա չմասնակցեց վնասվածքի պատճառով:

«Ռեալն» արժանի հաղթանակ տարավ: Խաղացինք «Բարսելոնայից» լավ, ստեղծեցինք ավելի շատ գոլային պահեր՝ դրանք օգտագործելով ավելի արդյունավետ: Իսպանիայի Գավաթի եզրափակիչի ճանապարհը շատ բարդ էր, այդ պատճառով այս տիտղոսը նվաճելը կրկնակի հաճելի էր: Այժմ պետք է մտածենք Իսպանիայի չեմպիոնական տիտղոսի մասին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը», ապրիլի 16-ին հաղթելով «Բարսելոնային», 19-րդ անգամ նվաճեց Իսպանիայի թագավորական գավաթը: «Բարսելոնան» Իսպանիայի գավաթակիր դարձել է ռեկորդային 26 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում