11:24  ,  17 ապրիլի, 2014

Պիկեն բախվել է պապարացիների հետ

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Գավաթի եզրափակիչից առաջ բախվել է պապարացիների հետ:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընկերների հետ հանգստանալիս է եղել լողավազանում, երբ նկատել է իրեն նկարող լրագրողի: Նա վիճել է պապարացիի հետ, իսկ հետո կրքերը բորբորքվել են: Բախմանը միջամտել են լողավազանի անվտանգության աշխատակիցները, գրում է El Confidencial-ը:

Բախման հետեւանքով լրագրողը ստացել է մի քանի կապտուկներ, իսկ Պիկեն վնասվել է շրթունքը:

Հիշեցնենք, որ Խերարդ Պիկեն վնասվածքի պատճառով բաց թողեց Իսպանիայի Գավաթի եզրափակիչը, որում «Բարսելոնան» պարտվեց 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում