11:10  ,  17 ապրիլի, 2014

Իսպանիայի Գավաթ. Մադրիդը ցնծում է, Բարսելոնան՝ սգում (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալն» ապրիլի 16-ին 19-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Իսպանիայի թագավորական գավաթը:

Վալենսիայում կայացած եզրափակիչում Արքայական ակումբն 2:1 հաշվով հաղթեց կատալոնական «Բարսելոնային»: Առանց Կրիշտիանու Ռոնալդուի խաղացող մադրիդցիներին հաղթանակ պարգեւեցին արգենտինացի Անխել Դի Մարիայի եւ ուելսցի Գարեթ Բեյլի խփած գոլերը: Իսպանացի պաշտպան Մարկ Բարտրայի դիպուկ հարվածը ոչնչով չօգնեց կատալոնացիներին:

Ֆոտո՝ Daily Mail

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում