10:55  ,  17 ապրիլի, 2014

Դիեգո Սիմեոնեին կանչում են Արգենտինայի հավաքական

Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծառայություններով, հաղորդում է Marca-ն:

Չի բացառվում, որ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո Ալեխանդրո Սաբելյան կլքի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, որը կառաջարկվի Սիմեոնեին: Արգենտինական կողմը մտադիր է առաջիկայում բանակցել մարզիչի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում