10:33  ,  17 ապրիլի, 2014

«Էլ Կլասիկո». Մարզիչների կարծիքները

Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ ֆուտբոլի Իսպանիայի թագավորական գավաթի եզրափակիչ խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Կարլո ԱնչելոտիՌեալ»).

«Իհարկե, երջանիկ ենք այս մրցաշարում հաղթելու կապակցությամբ: Թիմը խաղաց առավելագույն ուժով, ինչպես պահանջվում էր այս դիմակայությունում: «Բարսելոնան» փորձում էր ճեղքել մեր պաշտպանությունը, սակայն մենք գիտեինք, թե ինչպես պետք է պաշտպանվել նրանց դեմ: «Ռեալը» միանգամայն արժանի էր այս հաղթանակին, քանի որ պայքարում էր շատ ուժեղ մրցակցի դեմ: Խաղացինք այնպես, ինչպես ծրագրել էինք. պրեսինգի էինք դիմում մրցակցի կիսադաշտում՝ անցկացնելով հակագրոհներ: Կարծում եմ, որ այս «Բարսելոնայի» ցիկլը դեռ ավարտված չէ»:

Խերարդո Մարտինո Բարսելոնա»).

«Մեծ ցավ եմ զգում այս պարտության եւ մեր երկրպագուների համար: Մեր թիմը պետք է անցնի երկար ճանապարհ եւ հասնի մեծ հաջողությունների: Կարող եմ ասել, որ ապագաս կախված չէ այս խաղից: Ինչ վերաբերում է խաղին, ապա մենք փորձում էինք չեզոքացնել Անխել Դի Մարիային եւ Գարեթ Բեյլին: Շատ հարցերում դա հաջողվեց մեզ, իսկ «Ռեալը» գոլեր խփեց իր ոճով: Շատ թանկ վճարեցինք մրցակցի 2 հակագրոհների համար: Շնորհավորում եմ «Ռեալին»,- փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Վալենսիայում կայացած «Էլ Կլասիկոյում» Արքայական ակումբն առանց Կրիշտիանու Ռոնալուդի հաղթեց 2:1 հաշվով՝ 19-րդ անգամ դառնալով Իսպանիայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում