10:18  ,  17 ապրիլի, 2014

Մարիո Գյոտցե. Մարկո Ռոյսը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտարարել է, որ իր նախկին ակումբակից Մարկո Ռոյսը ցանկանում է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Ռոյսը վաղուց էր ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա դա ասում էր, երբ մենք միասին խաղում էինք «Բորուսիայում»: Անցել է շատ ժամանակ, սակայն նրա ծրագրերը չեն փոխվել»,- Գյոտցեի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոյսին ձեռք բերելու համար մանչեսթերցիները պատրաստ են վճարել գումար, ինչպես նաեւ «Բորուսիային» վերադարձնել ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում