09:40  ,  17 ապրիլի, 2014

ՊԱՕԿ-ի ֆանատները ձկներ են լցրել «Օլիմպիակոսի» պահեստայինների նստարանին (ֆոտո)

ՊԱՕԿ-ի եւ «Օլիմպիակոսի» միջեւ ֆուտբոլի Հունաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղը մեկ ժամով հետաձգվել է դաշտի տերերի երկրպագուների պատճառով, հայտնում է Eurosport-ը:

ՊԱՕԿ-ի ֆանատները հյուրերի պահեստայինների նստարանին լցրել են ձկներ: Խաղը հետաձգվել է մինչեւ ստադիոնի աշխատակիցները կարգի են բերել «Օլիմպիակոսի» փոխարինողների նստարանը:

ՊԱՕԿ-ն այդ խաղում առավելության է հասել նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում