Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:
«Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը նման որոշում է կայացրել ապրիլի 16-ին Կիեւում Դոնեցկի «Շախտյորից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո:
Ուկրաինայի առաջնությունում «Դինամոն» 23 խաղերից հետո 43 միավորով երրորդն է եւ 7-ական միավոր զիջում է առաջատարներ «Շախտյորին» ու «Դնեպրին»: 61-ամյա Օլեգ Բլոխինը 2012-ից էր գլխավորում «Դինամոն»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում