00:21  ,  17 ապրիլի, 2014

Գերմանիայի Գավաթ. «Բավարիան» եւ Դորտմունդի «Բորուսիան» կհանդիպեն եզրափակիչում

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» եւ Դորտմունդի «Բորուսիան»:

Երկրորդ կիսաեզրափակիչում «Բավարիան» Մյունխենում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաուտերնի» նկատմամբ:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի եւ Ռոբերտ Լեւանդովսկու խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էր «Վոլֆսբուրգին»: Գերմանիայի Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին:

Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ 

«Բավարիա» - «Կայզերսլաուտերն»՝ 5:1

Բաստիան Շվայնշտայգեր, 23, Տոնի Կրոս, 32, Թոմաս Մյուլեր, 50 (11մ.), Մարիո Մանջուկիչ, 78, Մարիո Գյոտցե, 90+1 – Սիմոն Զոլեր, 60 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում