23:07  ,  16 ապրիլի, 2014

Տեւես. Մեսիի հետ խնդիրներ չունեմ

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տեւեսը հերքել է լուրերը, թե ինքը խնդիրներ ունի կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Լինել Մեսիի հետ: Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան մտադիր չէ 30-ամյա Տեւեսին հրավիրել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Չգիտեմ, թե որտեղից են հայտնվում այդ լուրերը: Մեսիի հետ մարզվում եւ խաղադաշտ ենք դուրս գալիս: Երբեք խնդիրներ չենք ունեցել: Լիոնելը շատ լավ եւ սիրալիր մարդ է: Սա պետք է լինի նրա աշխարհի առաջնությունը: Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են»,- Տեւեսի խոսքը մեջբերում է Tuttosport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում