21:34  ,  16 ապրիլի, 2014

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

2013թ. աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերն է, ով գերազանցել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուին եւ Լիոնել Մեսիին, գրում է ESPN-ը:

Նախորդ տարի ամերիկացի բռնցքամարտիկը վաստակել է 73,5 միլիոն դոլար: Ի տարբերություն այլ մարզիկների, Մեյվեզերն այդ գումարն աշխատել է ոչ թե հովանավորչական պայմանագրերից, այլ Ռոբերտո Գերերոյի եւ Սաուլ Ալվարեսի դեմ մենամարտերից:

Նախորդ տարի Կրիշտիանու Ռոնալդուի եկամուտը կազմել է 50.2 միլիոն դոլար, իսկ Լեո Մեսիինը՝ 100 հազարով քիչ: Լավագույն տասնյակում տեղ են գտել ամերիկյան ֆուտբոլի 5 ներկայացուցիչներ:

2013-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

1. Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր (բռնցքամարտ) – 73,5 միլիոն

2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», ֆուտբոլ) – 50,2

3. Լիոնել Մեսի («Բարսելոնա», ֆուտբոլ) – 50,1

4. Աարոն Ռոջերս («Գրին Բեյ», ամերիկյան ֆուտբոլ) – 40

5. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ, ֆուտբոլ) – 35

6. Մեթյու Ստաֆորդ («Դետրոյտ», ամերիկյան ֆուտբոլ) – 31,5

7. Թոմ Բրեդլի («Նյու Ինգլենդ», ամերիկյան ֆուտբոլ) – 31

8. Կոբի Բրայանտ («Լեյքերս», բասկետբոլ) – 30,5

9-10. Մեթ Ռայան («Ատլանտա», ամերիկյան ֆուտբոլ) – 30

9-10. Ջո Ֆլակո, («Բալտիմոր», ամերիկյան ֆուտբոլ) – 30

11. Զակ Կրանկե («Լոս Անջելես», բեյսբոլ) – 28

12-13. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի», Ֆորմուլա-1) – 27,5

12-13. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես», Ֆորմուլա-1) – 27,5

14. Տոնի Ռոմո («Դալաս», ամերիկյան ֆուտբոլ) – 26,5

15. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ», ֆուտբոլ) – 26

20. Վլադիմիր Կլիչկո (բռնցքամարտ) – 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում