21:49  ,  16 ապրիլի, 2014

Խոսեպ Գվարդիոլա. Ռաֆինյայի պատիժը շատ խիստ էր

Ռաֆինյայի վրա չեմ զայրանում նրա արարքի համար, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Իսպանացի մասնագետը գովել է «Բավարիայի» բրազիլացի պաշտպան Ռաֆինյային, ով որակազրկվել էր Բունդեսլիգայի 3 խաղով, սակայն կկարողանա մասնակցել «Կայզերսլաուտերնի» դեմ Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչին:

«Ուրախ եմ, որ Ռաֆինյան մեզ հետ կլինի այսպիսի կարեւոր խաղում: Կարծում եմ՝ պատժամիջոցը շատ խիստ էր, սակայն Ռաֆինյայի վրա չեմ զայրանում նրա արարքի համար: Նա միշտ կարող է ներդնել բոլոր ուժերը՝ անկախ նրանից, թե քանի րոպե է խաղում: Ռաֆինյան իսկական թիմային ֆուտբոլիստ է: Կցանկանայի իմ թիմում ունենալ նրա պես 18 կամ 19 խաղացող»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Ռաֆինյան պատժվել էր Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Բավարիայի» միջեւ Բունդեսլիգայի 30-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմքը «ճանկռելու համար: Այդ միջադեպից անմիջապես հետո բրազիլացին ստացել էր կարմիր քարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում