20:48  ,  16 ապրիլի, 2014

«Այաչոյի» դարպասապահն առաջարկ է ստացել «Միլանից»

Ֆրանսիական «Այաչոյի» եւ Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան հայտնվել է իտալական «Միլանի» հետաքրքրության ոլորտում:

Օչոայի գործակալը հայտնել է, որ 28-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է ստացել միլանյան ակումբից: Մեքսիկացու պայմանագիրն «Այաչոյի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, փոխանցում է France Football-ը:

Գիլյերմո Օչոան 2011-ին մեքսիկական «Ամերիկայից»  է տեղափոխվել Ֆրանսիա: Մեքսիկայի հավաքականի կազմում դարպասապահը մասնակցել է 50 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում