20:30  ,  16 ապրիլի, 2014

Վալենսիական եռյակը տպավորել է Դել Բոսկեին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն գովեստի խոսքեր է ասել «Վալենսիայի» ֆուտբոլիստներ Պակո Ալկասերի, Դանիել Պարեխոյի եւ Խուան Բերնատի հասցեին:

«Ալկասերի առաջընթացը արդարացնում է նրան երկար տարիներ աջակցող մարդկանց կարծիքը: Պարեխոն «Վալենսիա» տեղափոխվեց որպես հիանալի ֆուտբոլիստ, իսկ հիմա շատ լավ է դրսեւորում իրեն՝ համարվելով թիմի առաջատաներից մեկը:
Իսպանիայում երբեք չեն եղել ձախ պաշտպաններ, սակայն հանկարծ հայտնվեց Խորդի Ալբան, եւ մենք նրան դարձրին առանցքային խաղացող: Այդ ժամանակ մենք չունեինք այլ տարբերակ, իսկ հիմա կան նաեւ Ալբերտո Մորենոն, Նաչո Մոնրեալը եւ Խուան Բերնատը»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է football-espana.net-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում