20:12  ,  16 ապրիլի, 2014

Դիեգո Կոստան վերադարձել է «Աթլետիկոյի» ընդհանուր խումբ

Իսպանիայի հավաքականի նորեկ Դիեգո Կոստան վերսկսել է մարզումները Մադրիդի «Աթլետիկոյի» ընդհանուր խմբում, հայտնում է Tuttomercatoweb.com-ը:

Բրազիլացի հարձակվողը վնասվածք էր ստացել «Խետաֆեի» դեմ Պրիմերայի 33-րդ տուրի խաղում՝ խաղադաշտից դուրս բերվելով պատգարակով: Առաջիկա խաղերում Կոստան կկարողանա օգնել Դիեգո Սիմեոնեի թիմին:

Պրիմերայում Կոստան խփել է 26 գոլ եւ 2 գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում