19:51  ,  16 ապրիլի, 2014

«Միլանի» նոր գլխավոր մարզիչի թեկնածուները

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից՝ անկախ թիմի ցուցադրած արդյունքներից:

Goal.com-ի համաձայն՝ հոլանդացի մասնագետն այդպես էլ չի կարողացել հարթել թիմում եղած կոնֆլիկտը: Զեեդորֆին փոխարինողրի գլխավոր թեկնածուները երեքն են՝ «Միլանի» երիտասարդական թիմը գլխավորող Ֆիլիպո Ինձագին, «Պարմայի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին եւ Լուչիանո Սպալետին, ով այժմ գործազուրկ է: Սպալետիի շանսերն ավելի քիչ են նրա ֆինանսական մեծ պահանջների պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում