18:41  ,  16 ապրիլի, 2014

«Էլ Կլասիկո». «Բարսելոնայի» պաշտպանության կենտրոնում կխաղան Մասկերանոն ու Ադրիանոն

Մադրիդի «Ռեալի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կատալոնական «Բարսելոնայի» պաշտպանության կենտրոնում կխաղան արգենտինացի Խավյեր Մասկերանոն եւ բրազիլացի Ադրիանոն, գրում է AS-ը:

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպաններ Կարլես Պույոլը, Խերարդ Պիկեն ու Մարկ Բարտրան պատրաստ չեն ապրիլի 16-ին կայանալիք «Էլ Կլասիոկոյին», այդ պատճառով Խերարդո Մարտինոն ընդունել է նման որոշում:

Կատալոնացիների պաշտպանության կենտրոնում կարող էին հանդես գալ նաեւ Սերխիո Բուսկետսն ու Խավյեր Մասկերանոն, սակայն նրանց համագործակցությունը չի արդարացրել «Գրանադայի» դեմ Պրիմերայի նախորդ տուրի խաղում, որում «Բարսելոնան» պարտվել էր:

Հիշեցնենք, որ Վալենսիայի «Մեսթալիա» ստադիոնում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում