18:15  ,  16 ապրիլի, 2014

Մոնտե Կարլո. Գաբաշվիլին խնդիրներ չստեղծեց Նադալի համար

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը նվաճեց Մոնտե Կարլոյում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարի երրորդ շրջանի ուղեգիր:

Երկրորդ փուլում իսպանացին 6:1, 6:4 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռուսաստանցի Թեյմուրազ Գաբաշվիլիի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 12 րոպե: Նադալի հաջորդ մրցակիցն իտալացի Անդերաս Սեպին է:

Ավելի վաղ երրորդ շրջան էին դուրս եկել նաեւ սերբ Նովակ Ջոկովիչը, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսպանացի Դավիդ Ֆերերը եւ չեխ Թոմաշ Բերդիխը։

Մոնտե Կարլո, երկրորդ շրջան

Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – Թեյմուրազ Գաբաշվիլի (Ռուսաստան)՝ 6:1, 6:4

Թոմի Ռոբրեդո (Իսպանիա) – Ժուլյեն Բենետո (Ֆրանսիա)՝ 4:6, 6:0, 6:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում