17:53  ,  16 ապրիլի, 2014

Հայաստանի Գավաթ. Եզրափակիչում՝ «Փյունիկ» - «Գանձասար»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն Երեւանի «Փյունիկը» եւ Կապանի «Գանձասարը»:

Երկրորդ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Գանձասարը» Երեւանում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Բանանցի» հետ եւ առաջին մրցավեճում 2:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում Հայաստանի գործող գավաթակիր «Փյունիկը» 2 անգամ հաղթել էր «Միկային»: Օրեր առաջ պաշտոնանկ էր արվել «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը: Կապանի թիմը չի հաղթել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախորդ 8 խաղերում:

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

Ապրիլի 16

«Բանանց» - «Գանձասար»՝ 1:1 (առաջին խաղ՝ 1:2)  

Արմեն Տատինցյան, 13 (ինքնագոլ) – Հայրապետ Ավագյան, 26

Ապրիլի 15

«Փյունիկ» - «Միկա»՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:0)  

Աղվան Պապիկյան, 51, Գագիկ Պողոսյան, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում