Ռուսական «Կուբանը» ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով հայտնվել է սննկացման եզրին: Կրասնոդար քաղաքի թիմը կարող է փակվել, իսկ ֆուտբոլիստները կհանվեն տրանսֆերի, գրում է «Чемпионат»-ը:
«Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկուն առաջարկվել է կրասնոդարյան 2 ակումբները միավորելու եւ «Կուբան-Կրասնոդար» անվանումն օգտագործելու տարբերակը, սակայն ռուս գործարարը հրաժարվել է: Այնուամենայնիվ, Գալիցկին կունենա «Կուբանի» ֆուտբոլիստներին գնելու առաջնային իրավունք:
«Կուբանի» այն ֆուտբոլիստները, ովքեր կմնան առանց ակումբի, կտեղափոխվեն «Ժեմչուժինա-Սոչի», որը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում:
Հիշեցնենք, որ «Կուբանի» սեփականատերը հայ գործարար Օլեգ Մկրտչյանն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում