16:27  ,  16 ապրիլի, 2014

Մոնտե Կարլո. Ռոջեր Ֆեդերերը երեք գեյմ տանուլ տվեց Շտեպանեկին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Մոնտե Կարլոյում ընթացող ATP շարքի մրցաշարի երրորդ շրջան։

Երկրորդ շրջանում նա երեք գեյմ է տանուլ տվել չեխ Ռադեկ Շտեպանեկին՝ հաղթելով 6։1, 6։2 հաշվով։ Մրցախաղը տեւել է մոտ մեկ ժամ։ Այս հաղթանակը շվեյցարացու համար 14-րդ էր Շտեպանեկի նկատմամբ։ Թենիսիստները հանդիպել են 16 անգամ։

Երրորդ շրջանում Ֆեդերերը կմրցի չեխ Լուկաշ Ռոսոլի հետ։

Հիշեցնենք, որ երրորդ շրջան են դուրս եկել նաեւ սերբ Նովակ Ջոկովիչը, իսպանացի Դավիդ Ֆերերը եւ չեխ Թոմաշ Բերդիխը։

Մոնտե Կարլո, երկրորդ շրջան

Ռադեկ Շտեպանեկ (Չեխիա) - Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 1:6, 2:6

Ֆաբիո Ֆոնինի (Իտալիա) - Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա)՝ 7:6, 6:4

Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - Լու Են Քսյուն (Թայվան)՝ 6:7, 6:2, 6:1


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում