16:50  ,  16 ապրիլի, 2014

«Ռեալի» լավագույն գոլերի տասնյակը՝ «Բարսելոնայի» դեմ

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալը» Youtube-ի իր ալիքում ներկայացրել է գոլերի հետաքրքիր հավաքածու։

Տեսանյութում ներկայացվում է Արքայական ակումբի ֆուտբոլիստների լավագույն գոլերի տասնյակը՝ «Բարսելոնայի» դեմ խաղերում։

Հիշեցնենք, որ հերթական «Էլ Կլասիկոն» կկայանա ապրիլի 16-ին Վալենսիայի «Մեստալիա» ստադիոնում։ Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 23։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում