15:14  ,  16 ապրիլի, 2014

Դիեգո Կոստան ընդունել է «Չելսիի» առաջարկը

Լոնդոնի «Չելսին» համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստայի հետ, փոխանցում է Daily Mail-ը։

Անգլիական ակումբում 25-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը շաբաթական կկազմի 185 հազար ֆունտ ստերլինգ։ Հարձակվողի տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կոստան մասնակցել է 31 հանդիպման, դարձել 26 գոլի եւ մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում