14:51  ,  16 ապրիլի, 2014

Մատս Հումելս. Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է

Մխիթարյանը վերջին երկու խաղերում գերազանց խաղ է ցուցադրում։ Նա կարողացավ դիմակայել սարսափելի ճնշմանը։ Այդ մասին ruhrnachrichten.de-ին տված հարցազրույցում ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը՝ անդրադառնալով դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Այդ հատկանիշի շնորհիվ նա երբեք չի տապալվի։ Միկին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, մենք բոլորս գիտենք այդ մասին։ Ով այդպես չի կարծում՝ պատկերացում չունի ֆուտբոլի մասին։ Ուրախ ենք, որ նա աչքի ընկավ «Բավարիայի» եւ «Վոլֆսբուրգի» դեմ խաղերում։ Դա շատ կարեւոր է Միկիի համար»,- ասել է Հումելսը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել Մյունխենի «Բավարիայի» եւ «Վոլֆսբուրգի» հետ խաղերում։ Գերմանական Der Westen պարբերականը Մխիթարյանին ճանաչել է «Վոլֆսբուրգի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում