14:11  ,  16 ապրիլի, 2014

Գվարդիոլա. Եթե շարունակենք այսպես խաղալ, ապա «Ռեալի» հետ ոչ մի շանս չենք ունենա

Եթե «Ռեալի» հետ խաղանք այնպես, ինչպես վերջին հանդիպումներում, եզրափակիչ դուրս գալու հնարավորություն չենք ունենա, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Իսպանացի մասնագետը վստահ է, որ նման կերպ շարունակելու դեպքում մյունխենցիները ոչ մի շանս չեն ունենա Մադրիդի «Ռեալի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

«Եթե վերջին երեք հանդիպումների նման խաղանք, մադրիդցիները մեզ շանս չեն տա։ Շատ վտանգավոր դրության մեջ ենք։ Երբ մտքերը տեղում չեն, ուղեղը սկսում է ավելի դանդաղ աշխատել, եւ ամեն ինչ շատ դանդաղ է ստացվում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Ռեալ» - «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին Մյունխենում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում