13:52  ,  16 ապրիլի, 2014

Մեսիին ձանձրացրել է «Բարսելոնայի» մարզումը

Կատալոնական «Բարսելոնայի» վերջին մարզումներից մեկի ժամանակ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի մոտ նկատվում էր հոգնածություն եւ մոտիվացիայի բացակայություն։

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն անընդհատ հորանջում էր եւ առանց մեծ ցանկության էր տեղափոխվում խաղադաշտով՝ հետեւելով, թե ինչպիսի ջանասիրությամբ են մարզվում իր թիմակիցները։

Հիշեցնենք, որ Մեսին քննադատության է արժանացել վերջին հանդիպումներում անհաջող ելույթների պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում