13:28  ,  16 ապրիլի, 2014

Դուբայ. Հայ շախմատիստների արդյունքները

Դուբայում ավարտված շախմատի ավանդական մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը հաղթանակներ են տարել:

Անդրիասյանն ու Պետրոսյանն վաստակել են 6.5-ական միավոր եւ բաժանել 4-ից 9-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող է դարձել ֆրանսիացի Ռոմեյն Էդուարդը, ով վաստակել է 8 միավոր: Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով