12:51  ,  16 ապրիլի, 2014

Լոնդոնի մարաթոնի ժամանակ մահացած մարզիկը գումար էր հավաքում բարեգործության համար

Լոնդոնի մարաթոնի ժամանակ մահացել է 42-ամյա Ռոբերտ Բերին։ Նա մահացել է եզրագիծն անցնելուց անմիջապես հետո, փոխանցում է The Telegraph-ը։

Մրցումներից առաջ բրիտանացին անձնական կայք էր բացել, որի միջոցով հայտարարել էր օստեոպորոզի դեմ պայքարի Թագավարական միության հիմնադրամի համար դրամահավաք սկսելու մասին։ Բերին մարաթոնին մասնակցում էր բարեգործության համար եւ նրա գլխավոր նպատակն էր հավաքել 1.7 հազար ֆունտ ստերլինգ։

Նրա մահվանից հետո հաշվին փոխանցվել է 50 հազար ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում