11:08  ,  16 ապրիլի, 2014

Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ղազախական ակումբը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ղազախական «Տոբոլը», փոխանցում է Sports.kz-ն։

40-ամյա մասնագետը 2013 թվականին հեռացել էր Հայաստանի հավաքականից։ Դեկտեմբերին Մինասյանը կարող էր հայտնվել Ղազախստանում, սակայն «Աստանայի» ղեկավարությունը վերջին պահին դադարեցրել էր բանակցությունները։

Առաջիկա օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Մինասյանը կմեկնի Կուստանայ՝ ակումբի հետ բանակցություններ վարելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում