10:51  ,  16 ապրիլի, 2014

Խոակին Բոգոսյանը՝ գոլի հեղինակ

Ուրուգվայահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, ով հանդես է գալիս «Կիլմես Աթլետիկում», գոլի հեղինակ է դարձել «Վելես Սասֆիլդի» հետ հանդիպման 9-րդ րոպեին ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 14-րդ տուրում։

Այս խաղում «Կիլմես Աթլետիկոն» հաղթել է 3։1 հաշվով։

Արգենտինայի ընթացիկ առաջնությունում 26-ամյա հարձակվող մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել 2 գոլի հեղինակ։ 14-րդ տուրից հետո «Կիլմես Աթլետիկոն» ունի 15 միավոր եւ զբաղեցնում է 16-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում