09:52  ,  16 ապրիլի, 2014

Հենրիխ Մխիթարյանը լավագույնն էր «Վոլֆսբուրգի» դեմ

Դորտմունդի «Բորուսիան» 2։0 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգին» ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում եւ նվաճել եզրափակիչի ուղեգիր։

«Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հանդիպմանը հաշիվը եւ փոխարինվել 72-րդ րոպեին։

Գերմանական Der Westen պարբերականը 25-ամյա կիսապաշտպանին արժանացրել է 1  գնահատականին՝ Մխիթարյանին ճանաչելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում