Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալն» ապրիլի 16-ին կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ։
Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակը նախապատվությունը տալիս է կատալոնական ակումբին։ Խերարդո Մարտինոյի թիմի հաղթանակն ունի 2.3 գործակից, իսկ Արքայական ակումբինը՝ 2.7։ Ոչ ոքին գնահատվում է 3.55 գործակցով։
Հանդիպումը կկայանա Վալենսիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։
Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենայում» կընդունի «Կայզերսլաուտերնին»։ Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակն ունի 1.06 գործակից։ Հյուրերի հաղթանակը գնահատվում է 23 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 11։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։
Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին ուղեգիրն է նվաճել Դորտմունդի «Բորուսիան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում