10:12  ,  16 ապրիլի, 2014

«Ռեալ» - «Բարսելոնա». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալն» ապրիլի 16-ին կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ։

Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակը նախապատվությունը տալիս է կատալոնական ակումբին։ Խերարդո Մարտինոյի թիմի հաղթանակն ունի 2.3 գործակից, իսկ Արքայական ակումբինը՝ 2.7։ Ոչ ոքին գնահատվում է 3.55 գործակցով։

Հանդիպումը կկայանա Վալենսիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենայում» կընդունի «Կայզերսլաուտերնին»։ Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակն ունի 1.06 գործակից։ Հյուրերի հաղթանակը գնահատվում է 23 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 11։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։ 

Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին ուղեգիրն է նվաճել Դորտմունդի «Բորուսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում