09:14  ,  16 ապրիլի, 2014

Tuttomercatoweb. Վալերի Կարպինը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը կարող է գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», փոխանցում է Tuttomercatoweb-ը։

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, քանի որ չի կարողացել դառնալ Ալեքս Ֆերգյուսոնի արժանի փոխարինողը։

Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնի թեկնածուների թվում է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում