00:36  ,  16 ապրիլի, 2014

«Արսենալի» կամային հաղթանակը

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության 34-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» կամային հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ: Առաջինը բաց թողնելով 40-րդ րոպեին՝ Արսեն Վենգերի թիմը կարողացավ չորս րոպե անց հավասարեցնել հաշիվը, իսկ ընդմիջումից հետո եւս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը՝ 3:1: Դուբլի հեղինակ դարձավ Պոդոլսկին:

«Արսենալը» 34 խաղից հետո 67 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ շրջանցելով «Էվերտոնին»:

Անգլիայի Պրեմյեր լիգա, 34-րդ տուր

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 3:1

Լուկաս Պոդոլսկի, 44, 78, Օլիվյե Ժիրու, 55 - Մեթյու Ջերվիս, 40





 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս